Էլսը հյուրընկալող է Հռոմում․ նա փախստականի է հյուրընկալում Airbnb.org-ի միջոցով։

Օգնեք տեղավորել 100 000 փախստականի՝ Ուկրաինայից

Առաջարկեք անվճար կամ զեղչված գնով տներ Airbnb.org-ի միջոցով կամ նվիրաբերեք՝ մեր ֆինանսավորման ծավալները մեծացնելու համար։

Ձեր աջակցությունը կարևոր է

Airbnb.org-ը կարճաժամկետ կացարաններ է ֆինանսավորում Ուկրաինայից փախչող մինչև 100 000 մարդու համար։ Մենք աջակցում ենք մեր փախստական հյուրերին՝ անկախ նրանց ազգությունից, ռասայից, էթնիկական պատկանելությունից կամ ինքնանույնականացումից։

Կարող եք օգնել՝ անվճար կամ զեղչված գնով ժամանակավոր կացարան առաջարկելով Airbnb.org-ի միջոցով կամ կացությունը ֆինանսավորելու նպատակով նվիրատվություն կատարելով։

Դալլասում հյուրընկալող Լինդան փախստականների է ընդունել Airbnb.org-ի միջոցով։

Առաջարկեք մնալու տեղ

Սկսեք հյուրընկալել անվճար կամ զեղչված գներով։

Հյուրընկալման սկզբունքները

  • Դուք կտրամադրեք հարմարավետ մահճակալ և հիմնական հարմարություններ՝ մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ տևողությամբ։ Իմանալ ավելին փախստականների հյուրընկալելու մասին
  • Airbnb.org-ը համագործակցում է շահույթ չհետապնդող կազմակերպությունների հետ, որոնք ստուգում են փախստական հյուրերի համապատասխանությունը պահանջներին և նրանց օգնում են այցերից առաջ, հետո և դրանց ընթացքում։
  • Airbnb-ն հյուրընկալողներին անվճար տրամադրում է AirCover՝ պատասխանատվության ապահովագրություն 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, գույքային վնասից պաշտպանություն 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով և ավելին։ Գործում են որոշ սահմանափակումներ և բացառություններ։
Ֆոդեն փախստական հյուր է, որը Airbnb.org-ի միջոցով հյուրընկալվել է Իտալիայում։

Յուրաքանչյուր նվիրատվություն օգնում է բավարարել Ուկրաինայից փախչողների և ճգնաժամի մեջ հայտնված այլ անձանց կացարանների հրատապ կարիքը։

Ինչպես է գործում նվիրատվությունը

  • Ձեր նվիրաբերության 100%-ը կուղղվի մարդկանց կարճաժամկետ կացարաններով ապահովելու ջանքերին։
  • Մեր ծրագրի հյուրերի համար տներն ամբողջովին անվճար են։
  • Նվիրատվություններն ազատվում են հարկերից՝ տեղական օրենսդրությամբ սահմանված չափով։
Խոսուեն Airbnb.org-ի միջոցով հյուրընկալում է տարբեր աղետներից փախչող մարդկանց։

Օգնության կարի՞ք ունեք

Մենք այս պահին բնակարան չենք առաջարկում ուղղակիորեն անհատներին։ Airbnb.org-ն աշխատում է շահույթ չհետապնդող այլ գործընկերների հետ, որոնք տներ են ամրագրում և այցեր համակարգում փախստական հյուրերի համար։

Ինչ են անում շահույթ չհետապնդող մեր գործընկերները

Մեր գործընկերները շահույթ չհետապնդող կազմակերպություններ են, որոնք օգնում են ընդունել փախստականներին։ Այդ կազմակերպություններն աջակցում են իրենց շահառուներին կացարան գտնելու և այլ հարցերում։ Շահույթ չհետապնդող առաջարկներն ընդունվում են միայն հրավերով։

Ինչ է անում Airbnb.org-ը

Airbnb.org-ը դրամաշնորհներ և տեխնոլոգիաներ է տրամադրում շահույթ չհետապնդող մեր գործընկերներին, որոնք ժամանակավոր կացարաններով են ապահովում իրենց շահառուներին։

Մեր գործընկերները

  • HIAS
  • Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ)

Ինչպես է Airbnb-ն ներդրումներ անում

Աջակցություն հյուրընկալողներին

Airbnb-ն հյուրընկալողներին անվճար տրամադրում է AirCover՝ պատասխանատվության ապահովագրություն 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, գույքային վնասից պաշտպանություն 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով և ավելին։ Գործում են որոշ սահմանափակումներ և բացառություններ։

Այցերի ֆինանսավորում

Airbnb-ն և դոնորները միջոցներ են հատկացնում՝ Ուկրաինայից փախչող մինչև 100 000 փախստականի ժամանակավոր կացարաններով ապահովելու համար։

Հրաժարում վճարներից

Airbnb-ն հրաժարվում է Airbnb.org-ի տներում փախստականներ տեղավորելու դեպքում վճարներ գանձել հյուրընկալողներից և հյուրերից։